Անաստասիա Գալուստյանը չի հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը
Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Կանանց մենասահքի մասնակիցների թվում էր նաև Հայաստանի պատվիրակ Անաստասիա Գալուստյանը։ Նրան, ավաղ, չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, կարճ ծրագրի կատարման համար Անաստասիան վաստակել է 50, 08 միավոր և զբաղեցրել 27-րդ հորիզոնականը՝ զրկվելով 24 ուժեղագույնների հետ, եզրափակիչում, պայքարը շարունակելու իրավունքից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա