
Միացումը մայր հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակն է. Ղուլյանը՝ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին հայտարարել է, որ իրենց վերջնական նպատակը միացումն է մայր հայրենիքին։
«Որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.
1.Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:
4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:
5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ղույլանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նշել էր՝ պատրաստ է վերսկսել բանակցություններն այն կետից, որ թողել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարսգյանը, եթե իհարկե դա ուզեն Արցախի նախագահի թեկնածուներն ու Արցախի ժողովուրդը։