«Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով
«Մեր տեղեկություններով, Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լևոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գևորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։
Ճիշտ է, շինարարությունը սկսվել է Տարոնի ժամանակ, սակայն այն ժամանակ շինթույլտվությունը տրվել էր «մինուս մեկ»` ստորգետնյա աշխատանքների համար։ Հեղափոխությունից հետո կառուցապատումը շարունակվեց առանց շինթույլտվության, քաղաքաշինական նորմերի ոտնահարմամբ՝ կառուցվեց «մինուս 3» և «պլյուս 6»` 3 նկուղային հարկ, 6 վերգետնյա, և դա այն դեպքում, երբ առկա է կառավարության որոշում, որը թույլ է տալիս «Հին Երևանի» դեպքում կառուցել վերևում՝ 3, նկուղում` 2 հարկ։
Եթե հարցը գնար շինթույլտվության, քաղաքապետը չէր կարողանալու թույլտվության տալ` կառավարության որոշման պատճառով, ուստի հորդորել էին կառուցապատողին` կառուցի, հետո կգաս, ինքնակամով կօրինականացնենք»: Մենք հարցում արեցինք քաղաքապետարան, և մեզ պատասխանեցին․ «Հին Երևան թաղամասի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ կառավարության 2014 թ․ նոյեմբերի 6-ի N1227-Ա որոշման հիմքով», ինչը հաստատում է վերը նշվածը` 6 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն չկա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։