Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան
Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկներ են ուղարկել Ուուհան քաղաք (Հուբեյի նահանգ, Կենտրոնական Չինաստան), որը փակվել է նոր տեսակի թոքաբորբի բռնկման պատճառով: Այս մասին ասվում է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ նախատեսվում է ևս վեց պահեստային բրիգադ, որոնք անհրաժեշտության դեպքում կմեկնեն Ուհան։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել էին՝ հիվանդության հարցուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվածների թիվը 1287 է, իսկ մահացածներինը՝ 41։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
- ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին