Չինաստանում միանգամից 2 հիվանդանոց կկառուցվի՝ կորոնավիրուսով վարակվածների համար
Չինական Ուհան քաղաքում կկառուցի միանգամից երկու հիվանդանոց՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար: Այս մասին հաղորդել է Չինաստանի «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը:
Life.ru-ն գրում է, որ հազար մահճակալով առաջին հիվանդանոցը կառուցելու որոշումն ընդունվել է հունվարի 23-ին: Շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Ակնկալվում է, որ հաստատությունը պատրաստ կլինի օգտագործման համար 2020 թվականի փետրվարի 3-ին:
Նոր կառուցվող հիվանդանոցի համար որպես նմուշ ընտրվել է 2003 թվականին Պեկինուն բացված հիվանդանոցը, որի կառուցումը տևել է 7 օր։
Կորոնավիրուսային թոքաբորբով հիվանդների համար երկրորդ հատուկ հիվանդանոց կառուցելու որոշումն ընդունվել է այսօր առավոտյան: Այն նախատեսված է միաժամանակ 1300 հիվանդի բուժման համար և կկառուցվի ընդամենը կես ամսվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
- Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին