
Պակիստանում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող առաջին մարդը
Պակիստանի իշխանությունները մեկուսացրել են Չինաստանից ժամանած և կորոնավիրուսով կասկածվող քաղաքացու։ Այս մասին հայտնել է Պակիստանի առողջապահության նախարար Զաֆար Միրզան։
«Մեկուսացված հիվանդասենյակում գտնվող մի կին վերականգնվում է: Սուր շնչառական վարակի նշաններ չկան»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Միրզան:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրելն էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։
Մասնագետները պարզել էին՝ հիվանդության հարցուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվածների թիվը 1287 է, իսկ մահացածներինը՝ 41։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում միանգամից 2 հիվանդանոց կկառուցվի՝ կորոնավիրուսով վարակվածների համար
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով