Իրավական խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
«Իրավական խնդիրներ կարող է ունենալ, որովհետև, ենթադրում եմ, «Լիդիանն» արբիտրաժ կդիմի»,- այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ կոչ արեց բացել Ամուլսարի ճանապարհը, մարդիկ չհետևեցին իր կոչին, ավելին, «Լիդիան» ընկերությունն այսօր չի կարողանում մուտք գործել այդ տարածք, և արդյոք սա կարող է մեր երկրի համար իրավական խնդիրներ առաջացնել։
«Ես այսօր էլ կոչ եմ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, քանի որ իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս։ Այդ հարցը որևէ սցենարով չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակված է։ Չի լուծվելու դա: Այսինքն՝ նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ 2018 թ-ին էր՝ ոչ այս, ոչ այն կողմ»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ ինքը շահագրգռվածություն ունի, որ Ամուլսարի հանքը շահագործվի. «Եվ այո, և ո՛չ: Ես շահագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, քանի որ դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Օրինակ, եթե Ամուլսարը շահագործվեր՝ այս տարի մենք կունենայինք ոչ թե 7,5 և ավելի, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր: Բայց, մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի, Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչների առողջության և երկրի բնապահպանությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին»։
Ըստ վարչապետի՝ քանի դեռ հանք տանող ճանապարհը փակ է, չեն կարողանում գալ եզրակացության։
«Հիմա դա անդառնալի վնասներ պարունակո՞ղ է, թե՞ ոչ։ Ես համարում եմ այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան», թե՝ ոչ, Ամուլսարը՝ սար
- «Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Լդիանի ԲՓ-35 եզրակացությունն ապօրինի է, քանի որ այն կայացել է թաքցրած էկո-ռիսկերի պայմաններում»
- «Ծաղկող» Սևանից մինչև Ամուլսար. բնապահպանական խնդիրներ, որոնց բախվեց Հայաստանը 2019-ին
- Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
- Ամուլսար. «Ձմեռացման աշխատանքները պատրվակ՝ պարտատերի հետ ժամկետները երկարաձգելու համար»
- Ջերմուկի բնակիչ. Պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք
- Ջերմուկցիներն ու բնապահպանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի
- Ջերմուկի բնակիչ. Երկար-բարակ սիրուն խոսում են, բայց դա մեզ ի՞նչ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան