Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահը, արձագանքելով Կապանում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում իր մասին հայտարարություններին, դրանք որակեց շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ։
«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-նշել էր Թովմասյանը։
Ի պատասխան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»։
Դրանից հետո հրապարակեց արդեն հայտնի գրիչի լուսանկարն ու գրառումը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրեց գրիչը
- Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեկ Կապանում խոստացած ապացույցը
- ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
- Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան