Արսեն Բաբայան. Փաշինյանն արդեն երրորդ անգամ խախտում է իմ անմեղության կանխավարկածը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո հայտարարեց, Փաշինյանն այս անգամ ավելի կոպիտ խախտեց իր իրավունքը։
«Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը:
Դուք սպասեք մինչև քրեական գործիս նյութերը հանրայնացնելու իրավունք ստանամ: Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է խոսում կեղծիքից...»,-գրել է Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում, խոսելով ՍԴ նախագահի շուրջ ընթացող գործընթացներից, մասնավորապես հայտարարեց. «Հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր բացահայտումը՝ փաստարկված, ապացուցված, անառարկելի, եթե մյուս գործերի դեպքում կարող ենք խոսել անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծիքի միջոցով, դա կեղծ ընտրություն է եղել։ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել է կեղծիքով»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, Արսեն Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու և այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրված նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին։
ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է դեկտեմբերին, այն ուղարկվել էր դատախազին։
Սակայն նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ:
Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալ։
Հարակից հրապարակումներ`
- Ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Վարոսյան
- Արսեն Բաբայան. Իմ համոզմամբ, Թովմասյանի տան խուզարկության իմաստ չկա
- ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը
- Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
- Երվանդ Վարոսյան. Միակ քրեաիրավական գնահատականը կարող է լինել Բաբայանի ու Բաբլոյանի դեմ քրեգործի կարճումը
- Փաստաբան. Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է քննիչին
- ՀՔԾ. Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Երվանդ Վարոսյան.Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը
- Երվանդ Վարոսյան. Իրավաբանությունն այս աստիճանի երբեք չի իջեցվել, ինչպես Արսեն Բաբայանի գործով է արվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան