Կկարոտենք քեզ, Կոբի՛. Հենրիխ Մխիթարյան
«Տխուր պահ սպորտի աշխարհի համար: Դուք մարզիկների համար եղել եք ոգեշնչման աղբյուր և հավերժ հաղթող կերպար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանթի մահվան լուրին։
Ֆուտբոլիստն իր գրառման վերջում նշել է. «Կկարոտենք քեզ, Կոբի»։
Հիշեցնենք, որ իր մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է NBA-ի չեմպիոն Կոբի Բրայանթը։ Կոբի Բրայանթը Միացյալ Նահանգների ամենատիտղոսակիր բասկետբոլիստներից մեկն է: 20 մրցաշրջան խաղացել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլի ազգային լիգայի թիմի կազմում:
Նա դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով վաստակեց 30 հազար միավոր: Որպես ԱՄՆ-ի թիմի ներկայացուցիչ, նա 2008 և 2012 թվականներին 2 անգամ նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկին: Կարիերան բասկետբոլում Բրայանթն ավարտել է 2016 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Կոբի Բրայանթի հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն. ԶԼՄ
- Բրայանթի մահը՝ մեծ կորուստ սպորտի համար
- Ավիավթարից զոհվել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում