Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի: Խմբակցության հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը:
«Երեկ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որով դատապարտեցինք երևույթը:
Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումն այդ հարցի հետ կապված, որ մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ խնդրեցինք, հորդորեցինք պարոն Հարթենյանին հրաժարվի մանդատից: Համաձայնվեք»,- ասաց նա:
Հարցին, թե ինքն ինչպե՞ս պատճառաբանեց իր այդ քայլը, Ա. Եղիազարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդքանը հիմա այնքան էլ կարևոր չէ, կարևոր չէ դրդապատճառները, պատճառները, պարզաբանումները: Թույլ տվեք դրանք չբարձրաձայնեմ, կարծում եմ, այդ հարցերով կարղ է ինքը ելույթ ունենալ: Ի վերջո պատճառները չէին կարևոր, այլ եղելիությունը»:
Հիշեցնենք, որ armdaily-ն երեկ ֆիքսել ու հրապարակել էր, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում հրապարակել էր աղջկա (ենթադրաբար՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր) էջի լուսանկարը և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու անդամ. Պետք է միասին որոշենք, ինչ ենք անելու «Իմ քայլը» խմբակցության անդամի վարքի կապակցությամբ
- Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան