Ռուսական երթուղիները նախընտրողների տասնյակում Հայաստանը 6-րդն է
Ռուսաստանի երթուղիներից օգտվող ուղևորների միայն 5 %-ն է օտարերկրացի։ Այս մասին գրում է tutu.ru տուրիստական ծառայությունը։
Ռուսական ուղղություններով ճամփորդող քաղաքացիների շարքում առաջին տեղը զբաղեցնում են ուկրաինացիները (25%)։ Երկրորդ տեղում Ղազախստանն է (12%) , ապա Բելառուսը (7%): Հայաստանը շարքում 6-րդն է (4%):
Չինացիների շրջանում ամենատարածված ուղղությունները
Չինաստանի բնակիչների շրջանում ամենատարածվածը կենտրոնական Ռուսաստանի ուղղություններն են: Այստեղ Չինաստանի քաղաքացիների մասնաբաժինը այլ օտարերկրացիների շրջանում կազմում է 6-10%: Չինացի զբոսաշրջիկների միջին մասնաբաժինը բոլոր օտարերկրացիների շրջանում կազմում է մոտ 4%:
Բացի Ռուսաստանի Դաշնության կենտրոնական մասում գտնվող երթուղիներից Հեռավոր Արևելքում կան երկու ուղղություններ, որոնք նախընտրելի են չինացիների համար: Դրանք Չիտա - Զաբայկալսկ և Խաբարովսկ - Ուսուրիյսկ ուղղություններն են: Այս տարածքներում չինացիների մասնաբաժինը օտարերկրացիների շրջանում կազմում է 80-90%: