Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»
Նոր «նահանջ» տարին անհանգստություններ բերեց ոչ միայն ռուսաստանյան չինովնիկներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել: Այս մասին գրել է ռուսական «Новые Ведомости»-ի կայքը:
Կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել բուժօգնության դիմել և նրան բուժող բժիշկը Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն է:
Կայքը գրել է նաև, որ նևրաստենիայի ախտորոշում ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին նյարդային լարվածությունը հանող դեղամիջոցներ ու հանգիստ են նշանակել:
Ի դեպ՝ ներվերին են վերագրում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտնի դողը։