Ավիաընկերությունը հերքում է վթարը Աֆղանստանում
«Արիանա» աֆղանական ավիաուղիները հերքել են Աֆղանստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի մասին տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում, փոխանցում է gazeta.ru-ն։
«Լրատվամիջոցներում հրապարակված լուրերը ճիշտ չեն: Ավիաընկերության բոլոր թռիչքները կատարվում են՝ ինչպես հարկն է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախկինում հաղորդվում էր, որ աֆղանական Ղազնի նահանգում վթարի է ենթարկվել «Արիանա» աֆղանական ավիաուղիների ինքնաթիռը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան