Միշել Օբաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում արժանացել է մրցանակի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ հեղինակավոր «Գրեմի» 62-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 26-ին Լոս Անջելեսում։
Միշել Օբամային մրցանակը տրվել է աուդիոկրիչների վրա հրատարակված «Կայացում» խորագրով հուշագրությունների համար։
Միշել Օբամայի «Կայացում» հուշագրությունը լույս է տեսել 2018-ի նոյեմբերին և առաջին օրերին վաճառվել է ավելի քան 1,4 միլիոն օրինակ։
56-ամյա Միշելը մասնագիտությամբ իրավաբան է, առաջին տիկինն է եղել 2009-2017 թվականներին, երբ նրա ամուսինը՝ դեմոկրատ Բարաք Օբաման, զբաղեցնում Էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան