Իրանի խորհրդարանը հայտնել է՝ ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը» կմնան երկրում
Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական Boeing-737 ուղևորատար ինքնաթիռի սև արկղերը կմնան Իրանում և ապակոդավորվելու են Իրանի տարածքում: Այդ մասին, իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆարաջուլահ Ռաջաբին: Այս մասին գրում է Tass-ը։
Պատգամավորի խոսքերով, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը կուսումնասիրի սև արկղերի տեղեկատվությունը:
«Մեր քաղաքականությունն այն է, որ սև արկղերը մնան այստեղ ու ապակոդավորվեն», - ասել է Ռաջաբին:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարը հայտնել էր, որ վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը տեղի կունենա Իրանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա