Խստացված հսկողության արդյունքում Հայաստան բերված բանանում դեռ ոչինչ չեն գտել
Էկվադորից Ռուսաստան ներկրված բանանի խմբաքանակում սապատավոր ճանճեր հայտնաբերելուց ու Ռոսսելխոզնադզորի կողմից բարձրաձայնելուց հետո Հայաստանի կառավարությանն առընթեր Սննդի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է բանանի ներկրման նկատմամբ հսկողությունը։
Panorama.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը նշեց, որ մինչ այս պահը՝ հունվարի 27-ը սահմանին ստուգված որևէ խմբաքանակի հետ կապված խնդիր չի եղել։
Նշենք, որ Հայաստան հասնող բանանի առյուծի բաժինն ընկնում է Էկվադորին։ Նախորդ տարվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ հայաստանյան սպառողը գնել է չորս երկրից՝ Էկվադորից, Թաիլանդից, Կոստա Ռիկայից ու Վրաստանից ներմուծված բանան։
Թվերը Panorama.am-ին տրամադրել են ՍԱՏՄ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. Բանանի ներկրման նկատմամբ հսկողությունը խստացվել է
- Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան