Վարոսյան. Արսեն Բաբայանի գործով որևէ դատական ակտ այսօր դարձավ ապօրինի
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարություններին։
«Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի, քաղաքական հետապնդման դրսևորում, շանս չունի «կենդանի» մնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Շնորհավորում եմ Արսեն Բաբայանին, ինչպես նաև այդ գործով մյուս (նաև ենթադրյալ) մեղադրյալներին»,-գրել է նա։
Նշենք, որ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում, խոսելով ՍԴ նախագահի շուրջ ընթացող գործընթացներից, մասնավորապես հայտարարեց. «Հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր բացահայտումը՝ փաստարկված, ապացուցված, անառարկելի, եթե մյուս գործերի դեպքում կարող ենք խոսել անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծիքի միջոցով, դա կեղծ ընտրություն է եղել։ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել է կեղծիքով»։
Եթերից հետո Արսեն Բաբայանն էլ գրել էր, «Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Փաշինյանն արդեն երրորդ անգամ խախտում է իմ անմեղության կանխավարկածը
- Ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Վարոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին