Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Թուրքիայի Էլյազիգ քաղաքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39 մարդու: Այս մասին, ինչպես գրել է Gazeta-ն, հաղորդել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Նշվում է, որ երկրաշարժից հետո հիվանդանոցներ տեղափոխված 1.607 քաղաքացիներից 1,516-ն արդեն դուրս են գրվել:
Գործակալության տվյալներով ՝ վերջին զոհի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից երկուշաբթի առավոտյան՝ հունվարի 27-ին:
Ներկայումս ևս երկու մարդ դեռ փլատակների տակ է: Նրանց հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին, 6.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Էլյազիգ քաղաքում, որը զգացվել էր նաև Սիրիայում ու Իրաքում։