ԱՆ խորհուրդները՝ կորոնավիրուսով չհիվանդանալու և դեպքերի ներկրումը ՀՀ կանխելու համար
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։
Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.
● միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
● եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
● օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
● խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
● մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
● օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
● լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
● գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
● մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
● եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:
«Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։
Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա
- Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
- Չինաստանում միանգամից 2 հիվանդանոց կկառուցվի՝ կորոնավիրուսով վարակվածների համար
- Պակիստանում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող առաջին մարդը
- Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
- ԱՀԿ. Դեռ վաղ է կորոնավիրուսի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ կոչելու համար
- Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել
- Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան
- Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը, զոհերինը՝ 17-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին