Ոստիկանության պետ. Այդ պահին ստացվեց այդպես
«Մեր թիվ մեկ խնդիրն առանց վիրավորի, միջադեպի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը բոլորիս բախտից բարեհաջող ավարտ ունեցավ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ խոսելով «Էրեբունի պլազա» հյուրանոց զինված անձի մուտքի, նրա հետ վարած բանակցությունների մասին։
Թե ինչո՞ւ է հենց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան գնացել բանակցությունների, Սարգսյանն ասաց՝ իրավիճակից բխող գործողություն էր։
«Իրավիճակից բխող գործողություն էր, այդ պահին ստացվեց այդպես։ Եթե գտնվում էի այնտեղ, ենթադրում եմ, որ չէի կարող թողնել, որ մեկ ուրիշը խոսի»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց, նախաքննության ընթացքից տեղյակ չէ, չգիտի՝ զինված անձն ընդունում է մեղադրանքը, թե՞ ոչ։
«Ես կարող եմ ասել, թիվ մեկ խնդիրը որ կար լուծվեց, անարյուն հանգուցալուծման մենք ականատես եղանք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Հոդված 218.Պատանդ վերցնելը
2. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է`
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով,
7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով:
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով։
Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
2. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը`
1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ» . «էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի համար դատահոգեբուժական փորձաքննություն է նշնակվել
- «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն հանրային պաշտպան տրամադրելու գործընթաց է ընթանում
- Արշակ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանի հետ իմ լուսանկարն են ֆոտոշոփով փոխել
- Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
- Օրվա լուսանկարը՝ Էրեբունի Պլազայի կրակողը մոտենում է ոստիկանական մեքենային
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան