Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին
Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը Նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա շաբաթվա առաջին աշխատանքային օրը` ս.թ. հունվարի 29-ին։
Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել նաև արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվարի 23-ին: Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, ովքեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն։
Հանձնաժողովում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքման վերաբերյալ
- ՀԱԿ-ը՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ
- ԱՆ-ն հրապարակել է, թե ովքեր կարող են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ դառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան