«Սահմանամերձ գոտում փակելով ծննդաբերական բաժանմունքը՝ նշանակում է փակել այդ համայնքը»
«Սահմանամերձ գոտում փակելով ծննդաբերական բաժանմունքը՝ նշանակում է փակել այդ սահմանամերձ համայնքը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով ԱՆ որոշմանը, ըստ որի՝ հանրապետության տարածքում 9 ծննդատներ փակվելու են։
Ներսիսյանի խոսքով, այսօր ՀՀ կառավարությունը բացի պարգևավճարներից և անիմաստ գործուղման վճարները վատնելուց, ուրիշ ոչինչ չի կարողանում անել։ Այդ պատճառով նախաձեռնվում է դրամահավաք, որպեսզի Աչաջուրի ծննդատունը գործի։
Մոտակա 10-12 համայնքներից հղիներին տեղափոխում են ոչ թե Իջևանի, այլ Աչաջուրի հիվանդանոց։ Ներսիսյանի խոսքով, առողջական կենտրոնի գրանցամատյանում նույնիսկ Նոյեմբերյանից են հղիներ գրանցված. «Որպեսզի Ոսկեպարով անցնեն և Աչաջուր հասնեն, մարդիկ անցնում են հակառակորդի դիտակետի տակով, կա անցումային ճանապարհ, որը վերանորոգված չէ, և անցնելը 40-45 րոպե է։ Հղիին սովորական մեքենայով տեղափոխելը նշանակում է փորձությունների գնալ։ Այդ իսկ պատճառով պետք է գումարներ ուղղորդել այդ կենտրոնների վերազինմանը»։
Անդրադառնալով դրամահավաքին՝ Ներսիսյանը նշեց, որ նպատակը Աչաջուրի առողջական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի պահպանումն է։
«Յուրաքանչյուր լումա ուղղվելու է Աչաջուր։ Դրամահավաքն իրականացվում է ՀՀ դրամով, ռուսական ռուբլիոն, դոլարով և եվրոյով»,- նշեց Ներսիսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքին, որ նա զարմանում է՝ բժիշկները խալաթներով դուրս են եկել ցեխոտ ճանապարհ, ապա ներս են մտել և շարունակել աշխատել, Ներսիսյանը նշեց. «Իսկ երբ 2018-ին ամբողջ բժշկական համակարգը կանգնած էր ձեր առաջ, խալաթներով, թողնելով հիվանդասենյակներում բազմաթիվ հիվանդների, դմփ-դմփ-հու էին անում, ինչու էիք կոչ անում էդ ցեխոտ ճանապարհից հետո գնան աշխատելու»։
Ներսիսյանը պատմեց, որ եղել է Աչաջուրում, այնտեղ բնակիչները բոլորի կողմից օգնություն են ակնկալում, որպեսզի կարողանան բժշկական կենտրոնի ծննդատունը պահել։
«Փոքրից մեծ մի օգնող ձեռք են ման գալիս, որ կարողանան իրենց գոյությունը պահպանել, և դա կապում են ծննդատան հետ։ Ապրելու համար մեզ սերունդ ա պետք»,- նշեց Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աչաջրի ծննդատունը չի փակվի, բայց կծննդաբերեն Իջևանում
- Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները