Կոբի Բրայանթի հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն. ԶԼՄ
Կոբի Բրայանթի և նրա դստեր՝ Ջիաննա Մարիա-Օնորեի հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը։ Այս մասին հայտնում է losangeles.cbslocal.com-ը։
Բրայանթի մասնավոր ուղղաթիռում իրենից բացի եղել է 8 հոգի։ Նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը այն քառորդ ժամ պտտվել է երկնքում:
Ռադարի տվյալների համաձայն՝ ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդել քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:
Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ վթարի պահին Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Կոբի Բրայանթը Միացյալ Նահանգների ամենատիտղոսակիր բասկետբոլիստներից մեկն է: 20 մրցաշրջան խաղացել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլի ազգային լիգայի թիմի կազմում:
Նա դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով վաստակեց 30 հազար միավոր: Որպես ԱՄՆ-ի թիմի ներկայացուցիչ, նա 2008 և 2012 թվականներին 2 անգամ նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկին: Կարիերան բասկետբոլում Բրայանթն ավարտել է 2016 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում