Թրամփը Վաշինգտոնում այսօր հանդիպելու է Նեթանյահուի և Գանցի հետ․ Reuters
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպումներ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Իսրայելի կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Բենի Գանցի հետ։ Ինչպես գրում է Reuters-ը, ամենայն հավանականությամբ, Թրամփը ներկայացնելու է Մերձավոր Արևելքում խաղաղությա իր ծրագրի որոշ մանրամասներով։
Թրամփը հանդիպելու է նախ Նեթանյահուի, հետո Գանցի հետ, որը Նեթանյահուի գլխավոր ներքաղաքական մրցակիցն է։
Նեթանյահուն հայտարարել է, որ երկու օր կհանդիպի Թրամփի հետ, իսկ Գանցը հայտարարել է, որ երկուշաբթի կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին