Ավիավթարից զոհվել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հետ ուղղաթիռում, որը կործանվել է Կալիֆորնիայի հարավում, գտնվել է 9 մարդ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, բոլորը զոհվել են:
«Կենդանի մարդ չի մնացել: Տվյալներ կան այն մասին, որ ինքնաթիռում եղել է 9 մարդ՝ օդաչու և ութ ուղևոր: Զոհերի անունները չի նշվում, քանի դեռ չի ավարտվի մարմինների ճանաչման գործընթացը»,- ասել է Լոս Անջելեսի ոստիկանապետը:
NBC News-ի տվյալներով, Բրայանտի հետ ուղղաթիռում եղել է նաև նրա 13-ամյա Ջաննա Մարիան:
Նա չի ներկայացրել ուղղաթիռի կործանման մանրամասները: Դեպքի հետաքննությունը շարունակվում է:
Կոբի Բրայանտը կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, 18 անգամ ճանաչվել է աստղ 1 անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ընդգրկվել «All-NBA» և 12 անգամ՝ «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը և Արա Մալիկյանը ելույթ են ունենալու Բարսելոնայում
- Երիտասարդական նվագախումբը և Արա Մալիկյանն Իսպանիայում «1915» ստեղծագործությամբ ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան