Ավագանու անդամ. Պետք է միասին որոշենք, ինչ ենք անելու «Իմ քայլը» խմբակցության անդամի վարքի կապակցությամբ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ քննարկելու իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։ Նիստին շտապող խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ անընդունելի է նրա այդ հայտարարությունը:
Հարցին, թե ինչ եք կարծում՝ պե՞տք է նրան հեռացնել խմբակցոթյունից, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Քննարկումներում կհասկանանք»:
Ինչ վերաբերում է իր կարծիքին, ասաց՝ ոչ: Հստակեցնող հարցին՝ այսինքն պետք է մնա՞, թե՞ հեռանա, Ս. Մկրտրյանն ասաց. «Ես կարծում եմ, որ պետք է անենք քննարկումների փուլով և միասին որոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ armdaily-ն երեկ ֆիքսել ու հրապարակել էր, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան