Թագավորական ընտանիքը տուն է պատրաստում Հարրիի ու Մեգան Մարքլի համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հայրը՝ արքայան Չարլզն ու մեծ եղբայրը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը, հայտարարել են Հարրիի և նրա կնոջ՝ Մեգն Մարքլի Բրիտանիա հնարավոր վերադարձի համար պայմաններ նախապատրաստելու մտադրության մասին:
yandex.ru-ն, պալատում աղբյուրի վրա հղում անելով, գրում է, որ Չարլզն ու Ուիլյամը շատ են անհանգստացած Հարրիի և նրա կնոջ՝ Մեծ Բրիտանիան լքելու և Կանադայում հաստատվելու որոշումից: Նրանք ծրագրում են զույգի համար առանձնացնել այնպիսի տուն, որը նրանց համար հարմարավետ կլինի և որտեղ անընդհատ մամուլի ուշադրության կենտրոնում չեն լինի:
«Պալատում անչափ անհանգստացած են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ճակատագրով: Նրանք մտածում են գործողությունների պլան այն դեպքում, եթե զույգը ցանկանա հետ վերադառնալ»,- պատմել է թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում: Հարրիի նրա կնոջ՝ կարգավիճակի վերջնական փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թ. գարնանից:
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը գաղտնի հանդիպել է Թոմ Քրուզի հետ
- Մեգան Մարքլը պարտավոր է Եղիսաբեթ Երկրորդին վերադարձնել նվիրած զարդերը
- Մեգանի հայր․ Նրանք արժեզրկում են բրիտանական միապետության ինստիտուտը
- Մեգան Մարքլը հանրությանն է ներկայացել
- Մեգան Մարքլը չի մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի հետ բանակցություններին
- Եղիսաբեթ 2-րդ թագուհին «ամբողջությամբ սատարում» է Հարրիին և Մեգանին
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
- Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ
- Մեգան Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան
- Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան