Ղազինյան. Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը խստորեն դատապարտում է Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան, որը զուգորդվում էր անձի արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ և անհամաչափ ուժի կիրառմամբ։
«Կասկածը, որով բերման է ենթարկվել Մալյանը, ենթակա էր ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, կոպտորեն խախտվել է։
Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նարեկ Մալյանին և վերադառնալ իրավունքի և օրինականության տիրույթ։
Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով և նպատակ է հետապնդում բռնի ուժով խլացել այլակարծությունը և կասեցնել իշխանության հասցեին Մալյանի կողմից հնչեցված քննադատությունները։
Կոչ եմ անում ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ոստիկանության գործողություններին»,- գրել է Ա.Ղազինյանը ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյանին ևս ոստիկանները տարան
- Տեղեկություններ ունենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել. Սամսոնյան
- Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
- Փաստաբան. Նարեկ Մալյանի հետ կապված էժան շոուն ինչ-որ մեկին պետք է
- Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները