Թրամփի պլանը ենթադրում է Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանանի հովտի վրա
Մերձավոր Արևելքի կարգավորման ծրագիրը, որը հանրությանն է ներկայացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ենթադրում է Հորդանանի հովտի մեծ մասը Իսրայելի ինքնիշխանությանը հանձնելը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակայությունը։
Իսրայելացիների և պաղեստինցիների միջև խաղաղության պլանը, որը մշակվել է Թրամփի ավագ խորհրդականի և փեսայի մասնակցությամբ, հաստատում է «Իսրայելի նոր սահմանները և ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանանի հովտի մեծ մասում»:
«Պաղեստինի առաջնորդները, ամենայն հավանականությամբ, դեմ են այդ նախաձեռնություններին»,-նշում է թերթը: