Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու ձև է. Բաբայանը՝ Մալյանի ձերբակալության մասին
«Տեղեկություն ունեմ, որ Նարեկ Մալյանն այս պահին գտնվում է վեցերորդ վարչությունում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը, ապա հավելեց, որ ոստիկանության աշխատակիցներին խնդրել է ճշտել՝ Մալյանն այնտեղ է, թե ոչ։
Բաբայանի խոսքով, դիմակավորված անձինք անհայտ պատճառներով, կոպիտ վարվելով անձին բերման են ենթարկել, կամ առևանգել։
«Ակնհայտ է, որ դիմակավորված անձինք ձեռնաշղթաներով բերման են ենթարկում այն ժամանակ, երբ այդ պահին կատարվում է հանցագործություն, կամ հանցագործությունից անմիջապես հետո։ Իսկ ես վստահ եմ, որ այդ պահին հանցագործություն տեղի չէր ունենում։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու մի ձև է»,- նշեց Բաբայանը։
Փաստաբանը նշում է, որ ցանկացած դեպքում, երբ քննադատում են իշխանությանը, ապա պառկեցնում են ասֆալտին, դիմակավորված անձինք ձեռնաշղթաներով բերման են ենթարկում վեցերորդ վարչություն, ընդ որում, ոչ ոք չի կարող իմանալ՝ ինչի համար։
«Երկար ժամանակ է՝ մենք այստեղ ենք, և չգիտենք, թե ինչի համար է անձը բերման ենթարկվել՝ ինչպես ծանր հանցագործ։ Մինչ այս իր հարցաքննությունների մասին Մալյանը տեղեկացրել է, իսկ այս գործով որևէ տեղեկություն չունենք։ Ես խոսել եմ նաև մարդու իրավունքների պաշտպանի հետ, ՄԻՊ արագ արձագանքման խումբն արդեն զբաղվում է հարցով»,- նշեց Բաբայանը։
Ավելի ուշ Բաբայանը հայտնեց, որ Նարեկ Մալյանի փաստաբանը՝ Արթուր Աթանեսյանը երկրում չէ, այդ պատճառով, որպես փաստաբան ներգրավվել են Ռուբեն Մելիքյանին, ով բարձրացել է վերև։
Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ էր հրապարակել ու գրել. «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
- Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին