«Շտապօգնության» տնօրեն. Արթուր Դանիելյանը բողոքում է մեջքի ցավից
Ոստիկանության վեցերորդ վարչություն կանչով մեկնած շտապ օգնության բժիշկները Արթուր Դանիելյանի մոտ ձեռքի, ոտքի կոտրվածք չեն արձանագրել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Նման բան մեր բժիշկները չեն տեսել, կանչի պատճառ է նշվել մեջքի ցավը։ Բժիշկներն ուղղակի նայել են։ Դեռ օգնություն չի ցուցաբերվել, դեռ սպասում ենք։ Ձեռքի, ոտքի կոտրվածք հաստատ չկա»,-ասաց նա։
Ստեփանյանն ասաց նաև, որևէ ախտորոշում անելու համար հարկավոր է հետազոտություն իրականացնել, ինչի հնարավորությունը ոստիկանությունում չկա։ Իսկ այս պահին նրան հիվանդանոց տեղափոխելու հարց չկա։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին ոստիկանության բերման ենթարկելու համար իրավապահները նրան քաշեցին ու ցած գցեցին մեքենայից։ Քիչ առաջ ոստիկանություն է ժամանել շտապ օգնության ծառայության մեքենան, լուրեր էին տարածվել, որ Դանիելյանը ոտքի ու ձեռքի կոտրվածքներ ունի։
Հարակից հրապարակումներ`
- Մելիք-Շահնազարյան. Լուրեր կան՝ բերման ժամանակ վնասվածք է ստացել Արթուր Դանիելյանը
- Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին ուղիղ եթերում
- Արթուր Դանիելյանին ևս ոստիկանները տարան