Չինաստանում գտնվող մեր հայրենակիցը պատմել է տիրող իրավիճակի մասին
Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Դավիթ Առաքելյանը, ով ընտանիքի հետ այս պահին Չինաստանում է, պատմել է Չինաստանում տիրող իրավիճակի մասին: Նրա խոսքով կորոնավիրուսի համաճարակը շատ արագ է տարածվում, մեկ օրվա ընթացքում 700 նոր դեպք է գրանցվել:
«Բոլոր բիզնեսները, խանութները փակ են: Դպրոցներում, մանկապարտեզներում և առհասարակ արձակուրդները երկարաձգվում են: Պետությունը միջոցներ է ձեռնարկել փակելով 18 քաղաքներ, որոնք համաճարակի վտանգ են ներկայացնում: Փակ են այդ քաղաքների մուտքերն ու ելքերը, բոլոր օդանավակայանները, գնացքի կայարանները և ավտոմեքենաների համար մուտքերը: Մենք արդեն հինգ օր է տանից դուրս չենք եկել: Միս, մսամթերք չենք օգտագործում, հիմնականում գնում ենք բանջարեղեն: Այստեղ շատ քիչ մարդ կա փողոցում, բոլորը դիմակներով են»,-ասել է Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա
- Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով
- Նոր կորոնավիրուսը վերածվում է համաճարակի
- Չինաստանում՝ կորոնավիրուսի տարածման կետերում 140 ռուս կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին