Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության դիմաց այս պահին բազմամարդ է, հավաքվել են ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, փաստաբաններ։
Դիմակավորված իրավապահներն այստեղ են բերել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին։
«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ խոսել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, որն այս պահին Հայաստանում չէ։ Աթանեսյանն առաջարկել է մինչև իր գալը նախնական իրավաբանական օգնություն տրամադրի Մալյանին։
«Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ փաստաբանը ներկայացել է ոստիկանություն ժամը 14։35, մինչ այս պահը ինձ հնարավորություն չեն տալիս բարձրանալ հանրային գործիչ Նարեկ Մալյանի մոտ»,-ասաց Մելիքյանը։
Նրա կարծիքով, Մալյանը ոստիկանություն է բերվել քաղաքական պատճառներով, իր գործունեության պատճառով։
«Ես կարծում եմ, որ պատճառը ամենևին քրեական օրենսգրքի հետ կապ չունի։ Պատճառը, ամենայն հավանականությամբ քաղաքական է՝ հաշվի առնելով Մալյանի գործունեությունը, վերջին օրերի իրադարձությունները։ Բայց ես էլ դրա մասին չեմ խոսի, իրավիճակին տեղեկանամ, նոր լրացուցիչ մեկնաբանություններ կներկայացնեմ»,-ասաց նա։
Մելիքյանն ասաց, Մալյանին թույլ չեն տվել կապվել իր փաստաբանի հետ, Աթանեսյանը համացանցից է տեղեկացել, ինչը լուրջ խախտում է։
«Կասկածում եմ, որ Մալյանին թույլ չեն տվել իր անազատության մեջ լինելու մասին տեղեկացնել իր նախընտրած անձին։ Եթե համացանցում չհայտնվեր այդ տեսանյութը, գուցե նա մի քանի ժամ շարունակ գտներ անազատության մեջ ու մենք չիմանայինք այդ մասին»,-նկատեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Նարեկ Մալյանի հետ կապված էժան շոուն ինչ-որ մեկին պետք է
- Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին