Ռուսաստանը ստորագրել է «Mi-38T» ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը
«Ռոսոբորոնէքսպորտը» ստորագրել է Mi-38T ուղղաթիռներ արտասահման առաքելու առաջին պայմանագիրը։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, փոխանցում է ria.ru-ն։
Թե որ երկրի հետ է կնքվել պայմանագիրը, և քանի ուղղաթիռ է արտահանվելու, չի հստակեցվում:
«Ռուսական նոր արտադրանքը, որը մեծ մասամբ եզակի է իր կառուցվածքով, հաջողությամբ գործարկվեց համաշխարհային շուկայում: Mi-38T- ն ստեղծվել է ամբողջովին տեղական բարձր տեխնոլոգիաների բաղադրիչներից», - ասել է Միխեևը:
Բացի արդեն կնքված պայմանագրից, ևս մի քանի հայտ է ներկայացվել՝ ուղղաթիռի ձեռքբերման համար։