Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան
«Արդեն հինգ հոգի բերման է ենթարկվել»,- ոստիկանության վեցերորդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Քոչարյանը նշեց, որ Նարեկ Մալյանից, Կոնստանտին Տեր-Նակալյանից և Արթուր Դանիելյանից բացի բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության անդամներ Գրիգոր Մինասյանը և Ազատ Վարդանյանը։
«Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Այսպիսի բիրտ ուժի կիրառման իմաստը ո՞րն է։ Բոլորին փակելով ինչ-որ հարց են ուզում լուծել։ Վերջին տեղեկատվական անհաջող փորձից հետո հասնել վերջին շրջանին՝ ռեպրեսիաներին, ուղղակի անիմաստ է»,- նշեց Քոչարյանը։
Քոչարյանն ասաց, երբ «Էրեբունի պլազայում» անհայտ անձը զենքով մուտք էր գործել և մարդու էր պատանդ վերցրել, առանց ձեռնաշղթաների, առանց ասֆալտին պառկեցնելու նրան տանում, նստեցնում են ոստիկանապետի մեքենան, իսկ այստեղ, օրը ցերեկով շոու են կազմակերպում։
«Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա։ Ում կարողացել են վախեցնել, սրի տակով անցկացրել են։ Մնացել են մարդիկ, ովքեր իրենց գաղափարներն ունեն։ Սա հարց լուծելու ձև չի, սա ընդդիմության հետ վարվելու ձև չի։ Այսպես պետություն չեն պահում»,- նշեց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյանին ևս ոստիկանները տարան
- Տեղեկություններ ունենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել. Սամսոնյան
- Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- Արսեն Բաբայան. Պարոն նախագահ, Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին