«Հրապարակ». «Ուզում են քաշի ջանը». Արման Բաբաջանյանը նստում է Գևորգ Պետրոսյանի նախկին սենյակում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դահլիճի աջ թևում, որտեղ ԲՀԿ-ականների աշխատասենյակներն են, նոր «տաբլիցա» է հայտնվել` «Արման Բաբաջանյան»։ «Լուսավոր Հայաստանից» պոկված «անկախ» պատգամավորը, որը ԲՀԿ-ականների հետ «քրեական ենթամշակույթի» հետ կապված խնդիրներ ունի, այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»․ փաստորեն, նրան տեղավորել են «էլիտար թաղամասում» (դահլիճին մոտ սենյակներն այդպիսին են համարվում)` ԲՀԿ ֆրակցիային կից:
Ի դեպ, Գևորգ Պետրոսյանի և Արման Բաբաջանյանի սենյակները դեմդիմաց են: Իսկ սենյակը, որտեղ այժմ նստում է Բաբաջանյանը, նախորդ գումարման ԱԺ-ում պատկանում էր հենց Գևորգ Պետրոսյանին։ «Ուզում են քաշի ջանը»,- կատակեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: