Արմեն Գրիգորյան. Կարծում եմ՝ համատեղ քայլեր կձեռնարկեն և գործադիրը, և օրենսդիրը
«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման մասին երեկ վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է: Կարծում եմ՝ քայլեր կձեռնարկեն և գործադիրը, և օրենսդիրը համատեղ, որպեսզի ճգնաժամին լուծում տան»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներ ընթանում են: Ա. Գրիգորյանի խոսքով, քայլեր արդեն եղել են՝ նույն վաղ թոշակի մասին օրենքը, ԱԺ ձեռնարկած քայլերը, բոլորը նպատակ ունեին լուծել ճգնաժամը, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել:
Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, որ սահմանադրական փոփոխությունները կարող են հենց լուծման մի ճանապարհը լինել
Հարցին, թե երբ դուք ասացիք հեղաշրջման փորձ է եղել, դրանից հետ վարչապետը որոշ չափով հերքեց՝ ասելով հիբրիդային պատերազմի տարրեր են եղել, նա ասաց. «Ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել»:
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրեց գրիչը
- Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան