Դավիթ Տոնոյանը՝ սահմանային վիճակի, բանակում վերջին միջադեպով ընթացող ծառայողական քննության մասին
Սահմանային իրավիճակը կայուն է։ Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարն անդրադարձավ նաև օրեր առաջ Արցախում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով զինվորներից մեկը ծանր վիրավորվել է։
Ըստ նախարարի՝ վիրահատությունից հետո նա գտնվում է վերահսկողության տակ, իսկ վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Հարցին, թե վերջին միջադեպերով ծառայողական քննություններն արդեն ավարտվե՞լ են, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Ծառայողական քննությունը ներքին քննություններն են, իսկ քանի որ ծանր դեպքերով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից՝ Դատախազության վերահսկողության ներքո, ապա զուգահեռ գործընթացներն ընթանում են, ավելին չեմ կարող ասել»։
Դիտարկմանը, թե արդյոք հրամանատարական կազմից պատժվողներ եղել են, նախարարը նշեց, որ կրտսեր հրամանատարական և ավագ հրամանատարական կազմին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում. «Ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքով՝ դա նախաքննության արդյունքում է պարզվում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում