Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին
«Բնականաբար, զենք չգտան, որովհետև ես չունեմ, միայն որսորդական հրացան ունեմ»,- ոստիկանության վեցերորդ վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը։
Մալյանն ասաց, որ ներսում է Արթուր Դանիելյանը, սակայն չգիտի, թե ինչու են նրան բերման ենթարկել։
«Փարպեցի փողոցում ինձ պառկեցրին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին։ Գիտեմ, որ Լարիսա Մինասյանը երեկ կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել է կանխել մեր գործողությունները Հայաստանում, որպեսզի իրենք կարողանան իրենց ադրբեջանասիրական, տրանսվերիստամարմնավաճառասիրական գործունեությունն իրականացնել։ Սա ես դիտարկում եմ՝ որպես կրկեսի մի մաս»,- նշեց Մալյանը։
Վերջինիս խոսքով, ոստիկանությունում իրեն խուզարկել են, անձնական իրերն են արձանագրել, և քանի որ ոչ մի արգելված իր չեն հայտնաբերել, չեն հարցաքննել։
Ազատ արձակվեց նաև «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Նա նշեց, որ «Բլոգնյուզի» խմբագրությունից դուրս է եկել՝ Մալյանին աջակցելու համար, իր ճանապարհը մեքենայով կտրել են. «Նիկոլի երազած ձևերով ինձ ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չներկայացնելով, ինձ բերեցին ոստիկանություն։ Էստեղ ասացին, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով են բերման ենթարկել։ Ինչը իհարկե զավեշտ է»՚։
Տեր-Նակալյանն ասաց, որ ոչ մի զենք չունի, միայն հիբրիդային զենք ունի, որն օգտագործվում է սոցիալական ցանցերում Փաշինյանի «ստահակ» էությունը բացահայտելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան
- Ռուբեն Մելիքյան. Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին