Ամրամ Մակինյան. Բացատրություն եմ պահանջում հասարակական գործիչներին բերման ենթարկելու հիմքերի մասին
Փաստաբան Ամրամ Մակինյանն երկրում վախի մթնոլորտ ստեղծելու աղաղկող փաստեր է որակում այսօր ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից հասարակական գործիչներին ոստիկանություն բերման ենթարկելը։
«Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ։
Շատ ակնհայտ է, որ ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները։
Որպես իրավապաշտպան բացատրություն եմ պահանջում այսօր հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ և ֆիզիկական ուժի կիրառմամբ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող անձանց բերման ենթարկելու հիմքերի մասին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին