Իրավապահների նման գործելաոճը անտրամաբանական է. Արծվիկ Մինասյան
«Ցավալի է, որ ականատես ենք լինում ապօրինի վարքագծի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և «Ադեկվադ» միաբանության 2 անդամների բերման ենթարկվելուն։
Մինասյանի խոսքով, իրավապահների նման գործելաոճը անտրամաբանական է։
«Եթե նպատակը ինչ-որ քարոզչական հնարքներ ապահովելն է, ապա հաստատ էս ճանապարհը ճիշտ չէ։ Ակնհայտ է, որ բերման ենթարկելը, մարդուն չհիմնավորված անազատության մեջ պահելը համարվում են լուրջ հանցագործություններ։ Բոլոր անձինք, ովքեր ենթարկվում են նման հրահանգների, մի օր պատասխան են տալու էս ամեն ինչի համար»,- նշեց Մինասյանը։
Վերջինիս խոսքով, ողջամիտ կառավարությունը պետք է դասեր քաղած լիներ անցյալից. «Երբ իրենք հետևողականորեն պայքարում էին ապօրինի ձերբակալությունների, վարչական կալանավորումների դեմ, այսօր իրենք մի քանի անգամ վատ ձևով փորձում են դա անել»։
Մինասյանը նշեց, որ մեկ-մեկ իրեն թվում է 1937 թվականի կրկնությունն է տեսնում։
«Մեր սերունդներն էլ են ականատես լինում վայ իրավական վարքագծի։ Օր առաջ պետք է վերացնել այս բանը»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան