Զոհրապ Եգանյան. Փաշինյանի կառավարությունը կարելի է համարել չծառայածների կառավարություն
Սոցցանցերի ակտիվ օգտատեր, տարբեր տարիների պետական տարբեր մարմիններում հանրային կապերի պատասխանատու աշխատած Զոհրապ Եգանյանը փոքրիկ ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու թե գործադիր մարմնի անդամներից քանիսն են ծառայել բանակում։ Փաշինյանի ձևավորած կառավարության կեսից ավելին չեն ծառայել։
«Բանակի օրվան ընդառաջ, ավանդույթի համաձայն, փորփրել եմ կառավարության ու ԱԺ-ի կայքերը, որպեսզի պարզեմ, թե նախարարներից ու փոխնախարարներից ով է ծառայել բանակում, իսկ ով ոչ:
Առաջին անգամ նման ցուցակներ հրապարակել եմ 2009թ-ին, ամենաչծառայած կաբինետը եղել է Կարեն Կարապետյանինը: Դեռևս չեմ ավարտել փոխնախարարների ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների կենսագրությունները նայելը: Խնդրում եմ, ով ունի տեղեկություններ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց երեխաների բանակում ծառայության վերաբերյալ տվյալներ ուղարկեք ինձ, գաղտնիությունը երաշխավորում եմ:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ևս կարելի է համարել չծառայածների կառավարություն, որտեղ վարչապետ փոխվարչապետներ ու նախարարների արական սեռի ներկայացուցիչների կեսից ավելին չի ծառայել բանակում, ավելի կոնկրետ՝ 8 չծառայածի դիմաց 6 ծառայած, վերջիններից երկուսը խորհրդային բանակ:
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյան չի ծառայել
2.Փոխվարչապետ Տիգրան Ավինյան չի ծառայել
3.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան չի ծառայել
4.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունան չի ծառայել
5.Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան չի ծառայել
6.Արդարադատության նախարար Ռուսատամ Բաղդասարյան չի ծառայել
7.ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան չի ծառայել
8.Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան չի ծառայել, իսկ եթե ծառայեր դա կաներ խորհրդային բանակում
9.Առողջապահության նախարար Արսեն Թորսոյան. Զորակոչվել է ապա առողջական խնդիրներով զորացրվել: Ընդունենք, որ ծառայել է
10.Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան ծառայել է խորհրդային բանակում
11.Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան ծառայել է
12.Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան ծառայել է
13.Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ծառայել է խորհրդային բանակում
14.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան ծառայել է»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին