Լիլիթ Թումանյան. Ագրեսիվ գործողությունները մատնում են ներկայիս իշխանությունների խուճապային իրավիճակը
«Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը համարում է՝ միության մյուս անդամների նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, ճնշումներ։
«Դա ակնհայտ է։ Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է, քանի որ ներկայիս իշխանություններն արդեն ակնհայտորեն ցույց են տալիս, որ չեն կարող հանդուրժել քաղաքական ընդդիմախոսություն։ Ես ձեզ պետք է ասեմ, որ սա ունենալու է հակառակ էֆեկտը»,-ասաց Լիլիթ Թումանյանը։
Նրա կարծիքով, իշխանությունների նման վարվելակերպը էլ ավելի է կոնսոլիդացնելու ընդդիմության շարքերը, էլ ավելի են ուժգնացնելու իրենց գործողությունները։
«Ակնհայտ ռեպրեսիաները, ագրեսիվ գործողությունները մատնում են ներկայիս իշխանությունների խուճապային իրավիճակը, նրանք վտանգ են զգում»,-ընդգծեց Լ. Թումանյանն ու պնդեց, ապօրինի զենք-զինամթերք կրելու վերաբերյալ կասկածները չեն հաստատվելու, հերքվելու են, քանի որ դրանք ակնհայտ կեղծ են ու մտացածին։
Նա համոզված է, բռնի գործողություններով իշխանությունը փորձում է կոծկել վերջին օրերի քաղաքական ֆիասկոն։
«Սա նոր գործելաոճ չէ, մի քանի անգամ արվել է, երբ իշխնությունները տեսնում են տանուլ են տալիս տեղեկատվական պայքարում, փորձում են հանրության ուշադրությունը շեղել, սա և գրիչի պատմութունն է, դրան հետևած արձագանքները, տարբեր քաղաքական գործիչների հետ փոխհրաձգությունները։ Ներկայիս իշխանությունները չգիտեն՝ էլ ինչի դիմեն, որ հասարակության ուշադրությունը շեղեն ու վախեցնեն տարբեր գործիչների։ Մենք չենք ընկրկելու, նախ պետք է պարզենք, թե ինչքանով են իրավաչափ այդ մեղադրանքները, հետո դրանով կզբաղվեն մեր իրավաբանները»,-ասաց նա։
Թումանյանն ասաց, իրենք դիմելու են նաև այս պահին Ժնևում գտնվող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ խնդիրը բարձրաձայնելու համար։
Հիշեցնենք, որ միաբանության չորս անդամներ՝ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը տարվել են ոստիկանություն։ Ոստիկանությունից քիչ առաջ հայտարարություն տարածեցին Տեր-Նակալյանի մասով՝ բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյանին ևս ոստիկանները տարան
- Տեղեկություններ ունենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել. Սամսոնյան
- Ռուբեն Մելիքյան. Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել
- Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան