Կետո դիետայի բացասական հետևանքներն՝ ըստ գիտնականների
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ համաշխարհային կետո դիետիկ սննդակարգը (բացառվում է ածխաջրերի օգտագործումը) բերում է միայն կարճաժամկետ արդյունքների, բացի այդ, երկար ժամանակ դիետիկ սննդակարգին հետևելը բերում է բացասական հետևանքների։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Կետոգենիկ դիետան, որը 99 տոկոս կալորիա է ապահովում ճարպից և միայն 1 տոկոսը ածխաջրերից, աշխարհում ավելի ու ավելի տարածված է դառնում: Շատ հայտնի մարդիկ գովազդում են դա՝ որպես նիհարելու արդյունավետ միջոց:
Յեյլի և Վաշինգտոնի համալսարանների ամերիկացի գիտնականները փորձ են կատարել մկների վրա և պարզել, որ կետո դիետիկ սննդակարգն իսկապես ունի կարճաժամկետ դրական արդյունք: Մեկ շաբաթվա ընթացքում արդյունքը փոխվում է՝ դեպի բացասական:
Դիետայի դրական և բացասական հետևանքները կապված են գամմա-դելտա բջիջների գործունեության հետ. լիմֆոցիտների խմբից իմունային բջիջներ, որոնք պաշտպանում են հյուսվածքները, նվազեցնում են բորբոքման մակարդակը և շաքարախտի զարգացման ռիսկը:
«Կետո դիետան նպաստոմ է ճարպերի այրմանը։ Երբ մարմնում գլյուկոզի մակարդակը նվազում է ընդունված սննդում ածխաջրերի ցածր պարունակության պատճառով, մարմինը գործում է այնպես, ինչպես քաղցած վիճակում. ածխաջրերի փոխարեն այրվում են ճարպերը»,- նշել է Յեյլի համալսարանի հետազոտական տնօրեն Վիշա Դեպ Դիքսիտը։
Երբ ճարպը այրվում է, պաշտպանիչ գամմա-դելտա բջիջները տարածվում են ամբողջ մարմնում: Սա բարելավում է նյութափոխանակությունը մարմնում, նվազեցնում է շաքարախտի ռիսկը: Այս դեպքում օրգանիզմում նկատվում է շաքարի մակարդակի նվազում, սակայն ակտիվանում է բորբոքային մակարդակը։
Բայց երբ մկները ավելի քան մեկ շաբաթ հետևել են բարձր յուղայնությամբ դիետային, նրանք ավելի շատ ճարպ էին սպառել, քան իրենց մարմնում այրվում է, և նկատվել է ճարպերի կուտակում: Գամմա-դելտա բջիջների մանրամասն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն պահին, երբ մարմինը քայքայում է սեփական ճարպը, բջիջները սկսում են լիպիդների կուտակման գործընթացը: Արդյունքում մկների մոտ նկատվել է ճարպակալում և շաքարախտ:
Հետազոտողներն, այնուամենայնիվ նշում են, որ կարճաժամկետ՝ մինչև 7 օր կենտո դիետան ունենում է դրական արդյունք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան