Բռնի գործողությունների մեջ ինչ-որ հեռու գնացող բան կա. Կոնստանտին Տեր-Նակալյան
Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր Նակալյանը և ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ում ժամեր առաջ բերման էին ենթարկել, հանդես եկան մամուլի ասուլիսով:
Կոնստանտին Տեր-Նակալյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ կրկին անօրինական զենք կրելու կասկածանքով են բերման ենթարկել: Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Արթուր Դանիելյանը հիվանդանոցում է, հետազոտություն է անցնում:
Ինչ վերաբերում է կատարված գործողությանը, ապա Նակալյանը ծիծաղելի է համարում այն. «Անտրամաբանական է մտածել, որ Մալյանն, ով տասնյակ տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, հստակ գիտակցում է, որ ամեն քայլ, ամեն խոսք մանրադիտակով հսկվում է և ապօրինի զենք, զինամթերք կպահի: Ծիծաղելի է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ԶԼՄ ղեկավարն եմ, ում բերման են ենթարկում ապօրինի զենք կրելու կասկածանքով: Մենք, մի քանի ամիս է Արթուրի հետ ուզում էինք գնանք նարկոդիսպանսեր թմրանյութերի թեսթ հանձնեինք, որը ցույց կտար: Ուզում էինք չելենջ անեինք, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը համանան թեսթ հանձնեին և ժողովրդին ցույց տան, թե ինչ լավ ղեկավարներ ունենք, որ առնվազն վեց ամիս հատուկ միջոցներ չեն օգտագործել: Ասել կուզեմ, որ սրա մեջ ինչ-որ հեռու գնացող բան կա: Փաշինյանի վարչակազմը ամեն ինչ անում է, որ ուշադրությունը շեղի Արցախի խնդրից: Իրենց թվում է, որ հիմա ունեն գործիքակազմ՝ ուժ կիրառելու և կարող են վախը տարածել ոչ միայն ընդդիմախոսների, այլև իրենց հետևորդների վրա: Մի անգամ նրանց հաջողվեց մարդկանց հիմարացնել, ամբոխային հոգեբանությամբ բերել հասցնել նրան, որ Հայաստանի մեծամասնությունը դառնա պետական հեղաշրջման մասնակից, իրենց թվում է, թե մի անգամ պապը փլաֆը կերել ա, երկրորդ անգամ էլ կուտի: Այս կիրառված բռնի միջոցները կամ ավելի կսաստկանան, կամ էլ կմնան նույն մակարդակի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել Ադեկվատ միաբանության չորս անդամներ և ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը: Ժամեր անց նրանց բաց թողեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան