Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
«Ուժեղ, լավ պետություն ունենալն է, անկախ դատական իշխանություն ունենալն է, արժանապատվություն ունենալն է. Այս ամբողջի համախոհն է, որ ինձ ուժ է տալիս»,-Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա ընդգծեց՝ իրեն ոչինչ չի կասեցնում։ Դիտարկմանը, եթե նույնիսկ իշխանությունն ընդգծված կերպով չի ցանկանում աշխատել իր հետ, Թովմասյանն արձագանքեց.
«Գիտե՞ք, այդ հարցին ես այսպես կպատասխանեմ, իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում։ Իրենց ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պետք է ուզեն, որ Հրայր Թովմասյանն աշխատի։ Նույնկերպ կարող ես հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է, որ իրենք աշխատեն, թե՞ ոչ, իշխանության երեք թևերից մեկի ղեկավարն ինքն է, մեկինը՝ ես, որքան ինքը կարող է ուզել կամ չուզել, նույնքան ես կարող եմ ուզել, թե չուզել։ Իր ուզել կամ չուզելն այս հարցում հինգերորդական կամ տասներորդական է»։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից հրապարակած գրիչի լուսանկարին ու նրան քծնելու փորձերի մասին հայտարարությանը, Թովմասյանն ընդգծեց. «Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ»։
Նա նաև նկատեց. «Մեն իրավական պետություն ենք, իրավունքո՞վ ենք խոսում, թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով։ Ինչո՞վ ենք խոսում։ Պանյատներո՞վ ենք խոսում, եր եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
- Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
- Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
- Ի պատասխան ՀՔԾ հայտարարութանը Մակինյանը տեսանյութ է հրապարակել Թովմասյանի բնակարանից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին