Ղազախստանը խստացրել է վիզայի պահանջները Չինաստանի քաղաքացիների համար
Ղազախստանը խստացրել է մուտքի արտոնագրերի պահանջները Չինաստանի քաղաքացիների համար, պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շախրաթ Նուրիշևը:
Ria.ru-ի փոխանցմամբ, Չինաստանի քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն առողջության վկայական։ յժմ նրանք պետք է ապահովեն առողջության վկայականներ։
ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515 մարդու, որոնցից 106-ը մահացել են: Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճպոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում՝ կորոնավիրուսի տարածման կետերում 140 ռուս կա
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին