Իրավական համակարգում վարչապետը որևէ աջակցություն չունի. Մալյան
Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր Նակալյանը և ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ում ժամեր առաջ բերման էին ենթարկել, հանդես եկան մամուլի ասուլիսով:
ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը այսօր տեղի ունեցածը արկածային սերիալի նմանեցրեց. «Հերթական սերիայում մեզ բերման ենթարկեցին: Ունեմ հստակ տեղեկություն, որ երեկ երեկոյան սորոսական Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել Փաշինյանի ասուլիսի Սորոսին վերաբերող հատվածից: Փաշինյանը բաց թողեց մի կարևոր մանրուք, թե ինչու է հանդուրժում Սորոսի գրասենյակը Հայաստանում, ես կպատասխանեմ այդ հարցին: Որովհետև Սորոսի գրասենյակն ապահովում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կերպարը:
Մեկ անց կես մեր գրասենյակի մուտքի մոտ իրավապահ մարմինները փորձեցին նկարահանել այս տափակ սերիան: Եկան ներկայացան, որ ոստիկանությունից են և զգացի, որ ոտները կախ են գցում: Կիրառեցին թե իմ, թե Արթուր Դանիելյանի նկատմամբ հատուկ միջոցներ, հատուկ ձեռնաշղթա: Եթե իմ պարագայում դա ինչ-որ տեղ հասկանալի էր, ինձ մեղադրում էին ապօրինի զենք-զինամթերք, իսկանդեր ունենալու մեջ, ապա տարօրինակ էր Արթուր Դանիելյանի մասը՝ թմրանյութերի կասկածանքը, ինչը ծիծաղելի էր»:
Մալյանը նաև հավելեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ համակարգը ըստ էության հրաժարվում է ենթարկվել այս իշխանություններին: Այդ համակարգի կոնկրետ ուղղություն ներկայացնող մարմիններից մեկի հետ ունեմ պայմանավորվածություն, որ երբ այս ամեն ինչը ավարտվի, որ օրը կունենանք հեղափոխություն, այդ անձը ամբողջությամբ փակելու է բոլոր այն մարդկանց սեկտը, ովքեր կներկայացվեն օտարերկրյա գործակալական սեկցիաների ներկայացուցիչներ: Այդ մարդկանց հետ տեղի է ունենալու լուրջ արդարադատություն: Իրավական համակարգում վարչապետը որևէ աջակցություն չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան