Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին
Նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել ու գրել. «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»։
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ գրեց. «Քիչ առաջ դիմակավոր անձինք ձերբակալել են ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին: Դեռևս անհայտ է նրա գտնվելու վայրն ու ձերբակալման առիթը»։
Փորձեցինք պարզել կատարվածի մանրամասները։ Այս պահին ոստիկանությունից ու ԱԱԾ-ից զանգերին չեն պատասխանում։
Մալյանը ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր է, հայտարարում է, որ պայքարում է սորոսականների դեմ։ Վերջերս նա նշեց 100-րդ անգամ քննչական մարմին հրավիրվելը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան